«Ատալանտայի» գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը տեղափոխվել է «Ինտեր», հայտնում է «ներաձուրիների» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանավորվել են խաղացողին վարձակալել՝ ամբողջական տրանսֆերի գնման պարտադիր իրավունքով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Ընթացիկ մրցաշրջանում Գոսենսը Ա Սերիայում 6 հանդիպում է անցկացրել «Ատալանտայի» կազմում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Посмотреть эту публикацию в Instagram