«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարիերան կշարունակի «Յուվենտուսում»։
«Յուվենտուսը» 21-ամյա խաղացողի համար 75 մլն եվրո կվճարի։ Սերբ ֆուտբոլիստը տարեկան 7 մլն եվրո կվաստակի։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ մոտ ժամանակներս Վլահովիչը բուժզննում կանցնի Թուրինում ու երկարաժամկետ պայմանագիր կկնքի «Յուվեի» հետ։