Անդրեյ Շևչենկոն չի գլխավորի Լեհաստանի հավաքականը։ Այս մասին հաղորդում է ուկրաինացի լրագրող Իգոր Ցիգանիկը թվիթերյան իր էջում։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Շևչենկոն չի կարողացել խզել պայմանագիրը «Ջենոայի» հետ։ 45-ամյա մարզիչը հեռացվել էր իտալական ակումբից, բայց պայմանագիրը դեռ ուժի մեջ է։
Այս կերպ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացին որոշել է իր ընտրությունը կենտրոնացնել լեհ մարզիչների վրա։