«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյո Ֆրելոն կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն։
La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ՝ 30-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է «Յուվենտուսը»։
Թուրինցիները դիտարկում են խաղացողին ամռանը ձեռք բերելու տարբերակը։ Նշվում է, որ թուրինյան ակումբն արդեն կապ է հաստատել խաղացողի շրջապատի հետ։
Ժորժինյոյի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտ։