Transfermarkt կայքի համակարգող Քրիստիան Շվարցը պատմել է, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհել պորտալում իր տրանսֆերային արժեքից։
Հիշեցնենք, որ անցած տարվա մարտին, երբ պորտուգալացին դեռ հանդես էր գալիս Յուվենտուսում, արգելափակել էր Transfermarkt-ի հաշիվը Instagram-ում։
«Այժմ տարիքը (գնահատման մեջ) ամենակարեւոր գործոններից մեկն է: Կրիշտիանու Ռոնալդուն մեծ տարիքային խաղացող է, ինչպես Լիոնել Մեսսին, ուստի նրանց արժեքը կիջնի միայն տարիքի պատճառով: Եթե նույնիսկ նրանք այնքան լավն են, որքան երեք տարի առաջ:
Ռոնալդուն սոցիալական ցանցում հաղորդագրություն էր գրել մեր տղաներին: Պատասխանեցին նրան, բացատրեցին պատճառներն ու ասացին. «Ձեր տարիքային խմբում դուք առաջատար եք մեծ առավելությամբ: 30-50 միլիոն ֆունտ ստերլինգով առաջ էր ցուցակում 2-րդ հորիզոնականում գտնվող խաղացողից:
Հետո Ռոնալդուն մի քանի էմոջի ուղարկեց ու արգելափակեց մեզ», Շվարցի խոսքերն է փոխանցում The Athletic-ը: