«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս ունի, որ իր ակումբը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը կավարտի «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջակայի գործարքը։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, գործարքը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե «զինագործներն» իրենք գնեն որևէ կիսապաշտպանի առաջիկա օրերին:
Նշենք, որ «Ռոման» արդեն համաձայնեցրել է անձամբ Ջակայի հետ անձնական պայմանագրի պայմանները: Անցած ամառ ֆուտբոլիստը նույնպես մոտ էր «գայլերին» միանալուն, սակայն ակումբները չկարողացան համաձայնության գալ:
Ընթացիկ մրցաշրջանում Ջական Պրեմիեր լիգայի 10-ը խաղում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նաև բոլոր մրցաշարերում շվեյցարացու երկու հեռացումների հաշվին: