Ռուսաստանի հավաքականի և «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի շուրջ չեն դադարում տրանսֆերային շշուկները։
Բավականին տևական ժամանակ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված էին «Սասուոլոն» և «Ջենոան»։
Ինչպե ստեղեկացնում է Championat.com-ը, այժմ ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում է տեսնել Հռոմի «Լացիոն»։ Ըստ աղբյուրի՝ «Ատալանտայի» Լուկա Պերկասսին իր հերթին հայտարարել է, որ Միրանչուկին չեն պատրաստվում զիջել որևէ ակումբի։