«Վեսթ Հեմի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ։
Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները ցանկանում են գործարքն իրականացնել առաջիկա ամռանը և պատրաստ են լոնդոնյան ակումբին վճարել 120 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ռայսն անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և չորս արդյունավետ փոխանցման հեղինակ։