«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է մասնակցել Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչի «Աթլետիկի» դեմ խաղին։
Հանդիպումը նախատեսված է փետրվարի 2-ին։
Բենզեման վնասվածք էր ստացել Լա լիգայի «Էլչեի» դեմ խաղին (2-2)։ Ինչպես հաղորդում է լրագրող Սերխիո Կվիրանտեն ֆրանսիացու ապաքինումն արագ է ընթանում ու շատ հնարավոր է, որ նա մասնակցի առաջիկա խաղին։