«Բարսելոնան» կսահմանի աշխատավարձերի շեմեր թիմի նորեկների համար, հայտնում է Diario Sport-ը։
Նախագահ Ժոան Լապորտան որոշել է, որ հունիսի 30-ից հետո ակումբին միացած խաղացողները կսահմանափակվեն աշխատավարձերի չափի առումով։
Աշխատավարձի շեմը սահմանվել է տարեկան առավելագույնը 10 միլիոն եվրո։ Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», պետք է համաձայնի այս պայմաններին:
Այդ շեմը վերաբերում է բազային դրույքաչափին: Աստղերին կարելի է գրավել բոնուսների օգնությամբ, նրանց համար սահմանափակումներ չեն կիրառվի։
























































