«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը տեղափոխվում է «Յուվենտուս»։
Tuttosport-ը հայտնում է, որ սերբ հարձակվողը թուրինյան ակումբում կվերցնի 7-րդ համարի մարզաշապիկը, որը նախկինում կրում էր Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ֆիորենտինայում» Վլահովիչը կրում է 9 համարը:
Նշվում է, որ թուրինյան ակումբը սպասում է, որ Վլահովիչը բուժզննում անցնի, սակայն մինչ այդ Դուշանը պետք է կորոնավիրուսի բացասական թեստ հանձնի։ Անցած շաբաթ ֆուտբոլիստը վարակվել էր կորոնավիրուսով, վաղը նա նոր թեստ կանցնի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» պատրաստ է Վլահովիչին տարեկան 7 միլիոն եվրո վճարել։