Բելգիացի պաշտպան Տոմա Մենյեն կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն, «Բարսելոնան» հետաքրքրված է 30-ամյա խաղացողի ծառայություններով: Կատալոնացիները կարող են բելգիացու գործարքում ներառել պաշտպան Սերժինյո Դեստին:
Ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ, սակայն առավել տեղեկություն դեռևս չկա:
Այս մրցաշրջանում Մենյեն Բունդեսլիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
























































