«Լացիոն» հետաքրքրված է «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկով։ Ինչպես տեղեկացնում է Il Messaggero-ն, հռոմեացիները հետաքրքրված են 26-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Միրանչուկը դիտարկվում է որպես հարձակվող Վեդատ Մուրիքիի փոխարինող, ով տեղափոխվելու է «Մալյորկա»:
Բացի Ալեքսեյից, «Լացիոն» հետևում է նաև «Վալենսիայի» հարձակվող Մաքսի Գոմեսին, գրում է TMW-ի լրագրող Մարկո Կոնտերիոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յոսիպ Իլիչիչի հոգեբանական խնդիրների պատճառով «Ատալանտան» չի թողել ռուս ֆուտբոլիստին տեղափոխվել «Ջենոա»։ Մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ակումբին խնդրել է արգելափակել տրանսֆերը։
Ընթացիկ մրցաշրջանում ռուսաստանցին Ա Սերիայում անցկացրել է 13 հանդիպում «Ատալանտայի» կազմում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































