«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը հայտնվել է Պրեմիեր լիգայի ակումբների դիտակետում։
Լրագրող Քրիստիան Ֆալկի տեղեկություններով՝ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլն» ու «Էվերթոնը»։
Մյուլերն իր ողջ կարիերայի ընթացքում խաղացել է «Բավարիայում». Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Մյուլերը 29 խաղում դարձել է 9 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։