«Վուլվերհեմփթոնը» հայտարարել են «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Հվանգ Հի Չանի հետ պայմանագիր կնքելու մասին։
Հարավկորեացի հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս «գայլերի» կազմում, սակայն ակումբը որոշել է գնել 26-ամյա խաղացողի ամբողջական պայմանագիրը։ Հվանգի պայմանագիրը «Վուլվերհեմփթոնի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերը անգլիական ակումբին արժեցել է 16,7 մլն եվրո։
Hee Chan Hwang will join us on a permanent deal until 2026 on July 1st, following the conclusion of his loan.
🇰🇷✍️
— Wolves (@Wolves) January 26, 2022
























































