«Ատալանտայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ռոբին Գոսենսի գործակալն ասել է, որ ֆուտբոլիստը կտեղափոխվի «Ինտեր»։
«Ինտերի» հետ գործարքը կնքված է։ Տրանսֆերի արժեքը կազմում է 25 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։
Վաղը ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Միլանում»,- մեջբերում է գործակալին Football Italia-ն։
2021/22 մրցաշրջանում Գոսենսը «Ատալանտայի» կազմում անցկացրել է ընդամենը 8 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։