«Բարսելոնան» պատրաստվում է պայմանագիր կնքել երկու նոր հովանավորների հետ հաջորդ մրցաշրջանի համար։ Պայմանագրերը գրեթե կնքված են, հայտնում է լրագրող Շայ Լուգասին:
Ըստ աղբյուրի՝ Spotify-ը կփոխարինի Rakuten-ին և կդառնա կատալոնացիների գլխավոր հովանավորը։
Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված է լինելու 5 մրցաշրջանի համար, որի ընթացքում ակումբը պետք է ընդհանուր առմամբ ստանա մոտ 340 մլն եվրո։
Հաղորդվում է նաև, որ Polkadot-ը կփոխարինի Beko-ին: Պայմանագիրը նախատեսված կլինի 5 մրցաշրջանով, որի ընթացքում ակումբը պետք է ստանա մոտ 100 մլն եվրո։
Երկու նոր հովանավորները կփոխարինեն նախկին հովանավորներին կատալոնական ակումբի հաջորդ մրցաշրջանի մարզաշապիկների վրա։
























































