«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը պահանջում է իրեն բաց թողնել «Նյուքասլ», հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի համաձայն՝ խաղացողը զայրացած է մանկունիանցիների ղեկավարության վրա, քանի որ նրա տրանսֆերը չի հաստատվում։
«Նյուքասլը» պատրաստ է կիսապաշտպանին 6 ամսով վարձակալել` 7-8 միլիոն եվրոյի դիմաց։ Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը դեմ է ֆուտբոլիստի հեռանալուն, քանի որ վախենում է մի քանի խաղացողների կորստից՝ կապված կորոնավիրուսի հնարավոր բռնկման հետ։
29-ամյա Լինգարդն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 14 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: