«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում հանգստից լուսանկար է հրապարակել.
«Վայելում եմ տեսարանը»,- գրել է Ռոնալդուն:
Գրառմանն արձագանքել է Ռոնալդուի նախկին թիմակից Մարսելոնան՝ մեկնաբանություններով ծիծաղող էմոջիներ տեղադրելով:

Ռոնալդուն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «կարմիր սատանաները» զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը: Ռոնալդուի պայմանագիրը մանկունիացիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
























































