Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» առաջվա պես հետաքրքրված է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում 57-ամյա Ռոբերտո Մանչինիին նշանակելու տարբերակով: Մանչինին այժմ գլխավորում է Իտալիայի հավաքականը:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն նշում է՝ իտալացիների գլխավոր մարզիչը գայթակղված է անգլիական Պրեմիեր-լիգա վերադառնալու հնարավորությամբ: Ավելի վաղ նա մանչեսթերյան մեկ այլ ակումբ է գլխավորել՝ «Մանչեսթեր Սիթին», որի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն (2011/2012), Անգլիայի գավաթակիր (2010/2011) և Անգլիայի Սուպերգավաթի հաղթող (2012):
ՄՅՈՒ-ն դիտարկում է նաև Մաուրիսիո Պոչետինոյի, Էրիկ տեն Հագի և Լուիս Էնրիկեի թեկնածությունները: