Անգլիական «Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի 29-ամյա հարձակվող Սադիո Մանեն, որն իր երկիրը ներկիայացնում աֆրիկական ազգերի Գավաթում, մրցաշարի 1/8 եզրափակչում վնասվածք է ստացել Կաբո-Վերդեի դարպասպահին գլխով բախվելուց հետո (2-0): Մանեն հոսպիտալացվելուց հետո պատմել է իր առողջական վիճակի մասին.
«Սենեգալը՝ Կաբո-Վերդեի դեմ. խաղադաշտում և հիվանդանոցում: Ինձ հետ ամեն ինչ կարգին է, շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել է Մանեն սոց.ցանցի իր էջերում: Storys բաժնում նա նաև լուսանկար է հրապարակել մրցակցի դարպասապահ Ժոզիմար Վոզինյայի հետ:

Նշենք՝ դարպասապահն ուղիղ կարմիր քարտ է ստացել, իսկ 9 րոպե անց Մանեն բացել է խաղի հաշիվը: 70-րդ րոպեին Մանեն փոխարինվել է, քանի որ այլևս չի կարողացել շարունակել հանդիպումը:
Սենեգալի հավաքականը դուրս է եկել աֆրիկական Ազգերի Գավաթի 1/4 եզրափակիչ: Մրցաշարի քառորդ եզրափակչում սենեգալցի ֆուտբոլիստները կմրցեն Մալի-Հասարակածային Գվինե զույգի հաղթողի հետ:
























































