«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան որոշել է 2022 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թուրինյան ակումբից և միանալ Միլանի «Ինտերին», հայտնում է ֆուտբոլային գործակալ Ֆուլվիո Վալկարեջին։
Վալկարեջին չի ներկայացնում Դիբալային, սակայն իր հայտարարությունն արել է Radio Kiss Kiss Napoli-ի եթերում։
«Պաուլո Դիբալան կտեղափոխվի «Ինտեր», կտեսնե՛ք։ Նրա հարաբերությունները «Յուվենտուսի» տնօրենների հետ ամբողջովին փչացել են։
Ամեն ինչ պատրաստ է, որպեսզի նա տեղափոխվի միլանյան ակումբ։ Ներաձուրիների համար դա հիանալի գործարք կլինի, ամեն ինչ արդեն համաձայնեցված է»,- ասել է Վակարեջին։
























































