Իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան մոտ է «Սալերնիտանա» տեղափոխվելուն, հայտնում է Il Mattino-ն:
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը խաղացողին առաջարկել է վեց ամսվա պայմանագիր։ Հարձակվողն ազատ գործակալ է, ուստի նա կարող է անվճար տեղափոխվել «Սալերնիտանա»:
33-ամյա Կոստան նախկինում հանդես է եկել «Բրագայում», «Պենաֆիելում», «Ատլետիկո Մադրիդում», «Սելտայում», «Ալբասետեում», «Վալյադոլիդում», «Ռայո Վալեկանոյում», «Չելսիում» և «Ատլետիկո Մինեյրոյում»:
Իսպանիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 24 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ։