«Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուն պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է հինգ տարվա համար։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։