Հայաստանի հավաքականի թեկնածու Էդգար Բաբայանը հեռացել է Կիպրոսը ներկայացնող «Պաֆոսից»՝ ժամանակից շուտ խզելով պայմանագիրը։
Ինչպես տեղեկացնում է bold.dk-ը, Բաբայանը դժգոհ է մնացել իր կարգավիճակից, քանի որ սեպտեմբերից սկսած մասնակցել է ընդամենը վեց հանդիպման։
Նույն աղբյուրի փոխանցմամբ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են դանիական, նորվեգական և հունական ակումբներ։
























































