«Չելսին» ԱՊԼ-ի հերթական տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղից առաջ (2-0) փոխել է «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի հյուրերի հանդերձարանը:
Պատճառը «Լիվերպուլի» և «Բրայթոնի» կողմից դժգոհություններն են: Այս ակումբներն ԱՊԼ-ին հայտնել են, որ հանդերձարանները չեն համապատասխանում լիգայի սահմանած համաճարակային կանոններին, հայտնում է The Athletic-ը:
Այս պատճառով «Չելսին» մեծացրել է հյուրերի համար նախատեսված հանդերձարանը՝ այն տեղափոխելով մարզադաշտի մամուլի ասուլիսների կենտրոն, որպեսզի հյուր թիմի ֆուտբոլիստներին ավելի մեծ տարածություն հատկացնի: