«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին հրաժարվել է վիրահատությունից: Diario Sport-ի տեղեկություններով, 19-ամյա ֆուտբոլիստը նախընտրել է ևս մեկ վիրահատության չենթարկվել և ընտրել է պահպանողական բժշկությունը:
Մի քանի օրվա ընթացքում Ֆատին և նրա ընտանիքը հանդիպել են «Բարսելոնայի» տարբեր ներկայացուցիչների հետ՝ ներառյալ Ֆատիի և բժիշկ Ռիկարդ Պրունայի հետ: Երկու մասնագետն էլ ցանկանում են, որ Անսուն վիրահատվի: «Բարսան» իսպանացուն խորհուրդ է տվել մեկնել Ֆինլանդիա այն մասնագետների մոտ, ովքեր ավելի վաղ վիրահատել են Ուսման Դեմբելեին:
Եթե Ֆատին համաձայնի վիրահատվել, ապա մոտ 4-6 ամիս բաց կթողնի: Ընդ որում, պահպանողական բժշկությամբ վերականգնումը շատ ավելի կարճ կտևի՝ 6-ից 8 շաբաթ:
Չնայած «Բարսելոնայի» դիրքորոշմանը, Ֆատին ընտրել է պահպանողական բուժումը: Կատալոնական ակումբում արդեն գիտեն Ֆատիի որոշման մասին: Նրան կփորձեն համոզել հրաժարվել այդ մտքից, բայց դժվար թե կարողանան: Այսօր ակումբը ֆուտբոլիստի որոշման մասին կհայտարարի պաշտոնապես:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին Լա Լիգայի 5 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: