Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը վարակվել է կորոնավիրուսով. նրա թեստը դրական պատասխան է տվել:
Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը: 29-ամյա դարպասապահը ինքնամեկուսացել է:
Փետրվարի 6-ին «Ատլետիկոն» հյուրընկալվելիս կմրցի «Բարսելոնայի» հետ Իսպանիայի առաջնության շրջանակում: Օբլակն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 27 հանդիպման է մասնակցել է ակումբի կազմում: «Ատլետիկոյի» կազմում նա հանդես է գալիս 2014 թվականից: Նա 249 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում, որում 170 գոլ է բաց թողել: