«Ֆիորենտինան» բանակցություններ է վարում «Բազելի» հարձակվող Արթուր Կաբրալի տրանսֆերի շուրջ:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ իտալական ակումբն առաջին առաջարկն է արել բրազիլացու տրանսֆերի համար։ Իտալացիները շվեյցարական ակումբին առաջարկել են 14 միլիոն եվրո և ևս 2 միլիոն եվրո բոնուսներ։
Կաբրալը «Ֆիորենտինայի» գլխավոր թեկնածուն է, եթե Դուշան Վլահովիչը մոտակա օրերին տեղափոխվի «Յուվենտուս»:
Այս մրցաշրջանում 23-ամյա կենտրոնական հարձակվողը «Բազելի» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 27 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։