«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գնահատել է թիմի կիսապաշտպան Պեդրիի խաղը.
«Պեդրիի խաղը դիտելը պարզապես հիանալի է: Անհավատալի է, որ 19 տարեկանում նա գրեթե ամեն բան լավ է անում: Նա ունի անհավատալի պոտենցիալ, որը ժամանակի ընթացքում կսկսի էլ ավելի շատ ու լավ օգտագործել:
Պեդրին կատարյալ օրինակ է այն բանի, թե ինչ է ցանկանում «Բարսելոնան»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Միկել Բլասկեսը:
Երիտասարդ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 7 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ:
Պեդրին 2021 թվականի Golden Boy-ի մրցանակակիրն է: