«Նյուքասլը» մտադիր է մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը ուժեղացնել կազմը բոլոր դիրքերում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական ակումբը դեմ չէ ձեռք բերել պաշտպաններ Դիեգո Կառլոսին (Սևիլիա), Սվեն Բոտմանին (Լիլ), Ջեյմս Տարկովսկուն (Բարնլի), կիսապաշտպաններ Բուբակար Կամարային (Մարսել), Ջեսի Լինգարդին (Մանչեսթեր Յունայթեդ), հարձակվողներ Ուսման Դեմբելեին (Բարսելոնա) և Մարիո Բալոտելին (Ադանա Դեմիրսպոր):
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Նյուքասլը» հետաքրքրված է նաև «Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոյով, պաշտպաններ Միտչել Բակերով (Բայեր Լևերկուզեն), Նիկոլա Միլենկովիչով (Ֆիորենտինա), կիսապաշտպաններ Իվ Բիսումայով (Բրայթոն), Ամադու Այդարայով (ՌԲ Լայպցիգ), Համզա Չոուդուրիով (Լեսթեր) և Դելե Ալլիով (Տոտենհեմ):
21 խաղից հետո «կաչաղակները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղում են։