«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման չկարողացավ անվրեպ իրացնել Լա լիգայի 22-րդ տուրի «Էլչեի» դեմ խաղում նշանակված 11-մետրանոցը։
Ֆրանսիացի հարձակվողը, որը Մադրիդում խաղում է 2009-ից, առաջին անգամ վրիպեց 11-մետրանոցից «սերուցքայինների» կազմում։
Մինչ այդ Բենզեման իրացրել էր բոլոր 16 հարվածները։