«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի մասին հարցին։
«Օբամեյանգի վերադա՞րձը։ Չգիտեմ։ Տեսնենք»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 14-ին Օբամեյանգը զրկվել էր թիմի ավագի թևկապից կարգապահական լուրջ խախտումների պատճառով։ Դրանից հետո շշուկներ են պտտվում, որ նա հեռանալու է լոնդոնյան թիմից։