Լա Լիգայի 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Էլչեի» հետ։
33-րդ րոպեին Քարիմ Բենզեման վրիպեց 11-մետրանոցից։ 42-րդ րոպեին Լուկաս Բոյեն առաջ մղեց հյուրերին։ 76-րդ րոպեին Պերե Միլլան կրկնապատկեց «Էլչեի» առավելությունը։
82-րդ րոպեին Լուկա Մոդրիչը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում Էդեր Միլիտաոն «սերուցքայիններին» փրկեց պարտությունից։
«Ռեալը» վաստակեց 50 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Էլչեն» 23 միավորով 15-րդ տեղում է։