ԱՊԼ-ի 23-րդ տուորւմ «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։
Մերսիսայդցիների կազմում գոլերով աչքի ընկան Վիրջիլ վան Դայկը, Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը և Ֆաբինյոն։ «Արծիվների» կազմում միակ գոլը խփեց Օդսոն Էդուարը։
«Լիվերպուլը» վաստակեց 48 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ «Քրիսթալ Փելասը» 24 միավորով 13-րդ տեղում է։
«Արսենալը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Բարնլիի» հետ։ «Զինագործները» 36 միավորով 6-րդ տեղում են, իսկ «Բարնլին» 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։