«Շտուտգարտի» պաշտպան Բորնա Սոսան հայտնվել է «Չելսիի» և Միլանի «Ինտերի» թիրախում, հայտնում է Sky Germany-ի լրագրող Մարկ Բերենբեկը:
Երկու ակումբներն էլ ծրագրում են հաջորդ ամառ փորձել 24-ամյա խորվաթի հետ պայմանագիր կնքել:
Նախկինում «Ասթոն Վիլան» բանակցություններ էր վարում Սոսայի տրանսֆերի շուրջ, սակայն գործարքը ձախողվեց, քանի որ գերմանական թիմը խաղացողի համար պահանջում էր 30 միլիոն եվրո: