Լա լիգայի 22-րդ տուրում «Սևիլյան» ընդունել էր «Սելտային» ու ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը։
Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Սերվին, իսկ 3 րոպե անց Ասպասը կրկնապատկեց այն։
«Սևիլյան» հաշիվը կարողացավ կրճատել միայն երկրորդ կեսի միջնամասում․ 71-րդ րոպեին աչքի ընկավ Պապու Գոմեսը, իսկ 3 րոպե անց Տոռեսը հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով թիմին պարտությունից։
Այս խաղից հետո «Սևիլյան» 46 միավորով 2-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Սելտան» 27 միավորով՝ 11-րդը։