«Լիվերպուլի» և Իռլանդիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնը խոսել է ԱՊԼ 23-րդ տուրում ՄՅՈՒ-ի՝ «Վեսթ Հեմի» դարպասը խփած գոլի մասին։ Գոլի հեղինակ դարձել էր Մարկուս Ռեշֆորդը Էդինսոն Կավանիի փոխանցումից հետո։ VAR-ին դիմելուց հետո գլխավոր մրցավարը արձանագրել էր խփված գնդակը։
«Թվաց՝ Էդինսոն Կավանին խաղից դուրս վիճակում էր։ Այդպես երևաց։ Վստահ եմ՝ սկանդալ է լինելու։
Մենք արդեն այնքան տարօրինակ որոշումներ ենք տեսել VAR-ից, երբեք չես իմանա՝ ինչ կլինի»,- Լոուրենսոնի խոսքերն է փոխանցում BBC-ն։