«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է շշուկներն այն մասին, որ հարձակվող Էդեն Ազարը կարող է հեռանալ մադրիդյան ակումբից։
«Ազարը մեր՝ մյուս մրցաշրջանի պլաններում է։ Ես կարող եմ հաստատել դա»,- մասնագետի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ հենց Անչելոտին է ցանկություն հայտնել, որ Ազարը ձմռանը հեռանա թիմից։
Հիշեցնենք՝ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի «Էլչեի» դեմ խաղում Ազարի գոլը մադրիդցիներին դուրս բերեց քառորդ եզրափակիչ։