«Մոնակոյի» հարձակվող Վիլսոն Իսիդորը կարիերան կշարունակի Մոսկվայի «Լոկոմոտիվում», այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։
Հարձակվողի տրանսֆերի դիմաց «երկաթուղայինները» վճարել են 3,5 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Իսիդորը «Լոկոմոտիվում» հանդես կգա 19 համարի մարզաշապիկով։ Վերջինս «Մոնակոյում» անցկացրած երեք տարում մասնակցել է 12 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։