«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքին:
Ինչպես հայտնում է The Sun-ը, թուրինյան ակումբն ամռան տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջարկ է անելու ԱՊԼ-ի ներկայիս առաջատարին: Ըստ աղբյուրի՝ առաջարկվելու է 180 միլիոն եվրո:
Հոլանդացին «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականին «Սաութհեմփթոնից». գործարքի արժեքը կազմել է 85 միլիոն եվրո: