«Օսասունայի» ֆուտբոլիստ Լուիս Էսեկյել Ավիլայի դուստրը լաց է եղել՝ տեսնելով, թե ինչպես է հայրը ծանրը վնասվածք ստացել:
25-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Լևանտեի» հետ հունվարի 24-ին կայացած խաղում ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել: Վնասվածքը ստանալուց հետո արգենտինացին ընկել է խոտածածկին, իսկ դաշտը լքել է պատգարակի օգնությամբ:
Նշենք՝ Ավիլան ընթացիկ մրցաշրջանում այլևս դաշտ դուրս չի գա: Նա շարք կվերադառնա հուլիսի վերջին: Ընդհանուր առմամբ արգնտինացին ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակում 22 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նա իր թիմի լավագույն ռմբարկուն է:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Օսասունայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: