ՊՍԺ-ն ցանկանում է թիմում պահել հարձակվող Կիլիան Մբապեին։
Telefoot-ը պնդում է, որ փարիզյան ակումբը բանակցություններ է վարում 23-ամյա ֆրանսիացու հետ կարճաժամկետ պայմանագրի երկարաձգման շուրջ:
Նշվում է, որ Մբապեն այս պահին պատրաստ չէ որոշում կայացնել, նա ցանկանում է կենտրոնանալ մրցաշրջանի երկրորդ հատվածի վրա։
Կիլիանի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։