Դորտմունդի «Բորուսիայի» տնօրենների խորհրդի նախագահ Հանս-Յոահիմ Վատցկեն Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի՝ Ֆրայբուրգի հետ հանդիպումից հետո (5:1) արձագանքել է 21-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի խոսքերին։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ասել էր, որ ակումբում իր ապագայի հարցում ճնշումների տակ է։
«Էրլինգը ինքնաբուխ մարդ է Իհարկե, նա պետք է նաև պատկերացում ունենա իրավիճակի մասին ակումբի տեսլականի մասով։ Մենք չենք կարող սպասել մինչև մայիսի վերջ մեր ակումբում նրա ապագայի վերաբերյալ պատասխանին»,- Վատցկեի խոսքերն է մեջբերում Sport1-ը։
Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Հոլանդը 13 խաղում դարձել է 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին, Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 150 միլիոն եվրո: