Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի՝ Ֆրայբուրգի հետ խաղում (5:1) ջախջախիչ հաղթանակից հետո պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Բորուսիան» ճնշում գործադրեց ինձ վրա, որպեսզի հիմա որոշում կայացնեմ հաջորդ մրցաշրջանի համար։ Ես պարզապես ուզում եմ ֆուտբոլ խաղալ։ Սա հավանաբար նշանակում է, որ ես շուտով պետք է քայլեր ձեռնարկեմ։ Ես նախկինում երբեք չեմ խոսել այս մասին, քանի որ հարգում եմ ակումբին»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում իր լրագրող Յան Օգե Ֆյորտոֆթը։
Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Հոլանդը 13 խաղում դարձել է 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին: