Կամերունում շարունակվող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկության 2-րդ տուրում մրցում էին Սենեգալի և Գվինեայի հավաքականները։
Թիմերը ողջ խաղի ընթացքում չկարողացան գրավել միմյանց դարպասները։ Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով։
Այս հավաքականները B խմբի առաջատարներն են․ նրանք երկու խաղի ընթացքում 4-ական միավոր են վաստակել։
Այսօր կկայանա ևս 3 հանդիպում․ Մալավի-Զիմբաբվե, Մարոկկո-Կոմորյան կղզիներ, Գաբոն-Գանա։