«Բարսելոնան» կկարողանա գրանցել թիմի նորեկ Ֆերան Տորեսին Պրիմերայի հանդիպումներին:
Նախկինում իսպանացուն հնարավոր չէր ավելացնել հայտացուցակում՝ ակումբի վրա դրված ֆինանսական սահմանափակումների պատճառով։ Այժմ դա հնարավոր է դարձել շնորհիվ այն բանի, որ թիմի պաշտպան Սամուել Ումտիտին համաձայնել է գնալ աշխատավարձի կրճատման։
Կողմերի միջև նոր պայմանագիր է կնքվել, ըստ որի ֆուտբոլիստը համաձայնել է ավելի քիչ աշխատավարձի:
Հիշեցնենք, որ Ֆերան Տորեսը կատալոնական ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 55 մլն եվրոյի դիմաց+ 10 մլն բոնուսներ: