CIES Football Observatory-ն կազմել է եվրոպական թոփ 5 լիգաների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը։
Առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, ում տրանսֆերային արժեքը գնահատվել է 166,4 մլն եվրո։
1. Վինիսիուս Ժունիոր, Ռեալ Մադրիդ՝ 166,4 միլիոն եվրո;
2. Ֆիլիպ Ֆոդեն, Մանչեսթեր Սիթի՝ 152,6;
3. Էրլինգ Հոլանդ, Դորտմունդի Բորուսիա՝ 142,5;
4. Մեյսոն Գրինվուդ, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 133,9;
5. Ֆլորիան Վիրց, Բայեր՝ 133;
6. Ջուդ Բելինգհեմ, Դորտմունդի Բորուսիա՝ 130,1;
7. Ալֆոնսո Դևիս, Բավարիա՝ 122,3;
8. Ռուբեն Դիաշ, Մանչեսթեր Սիթի՝ 120,5;
9. Պեդրի, Բարսելոնա՝ 118;
10. Ֆրենկի դե Յոնգ, Բարսելոնա՝ 115,2.
Հետաքրքիրն այն է, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին նույնիսկ լավագույն 100-յակում չեն, իսկ Կիլիան Մբապեն զբաղեցրել է ընդամենը 48-րդ տեղը։