Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Վալերի Գազաևը կդառնա ՊետԴումայի ազգությունների հարցով հանձնաժողովի նոր նախագահը:
ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կհաստատվի նոր պաշտոնում փետրվարի 4-ի լիագումար նիստում:
Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ ԲԿՄԱ-ն 2005-ին դարձել է Ուեֆայի գավաթակիր:
Փորձառու մասնագետը մարզչական կարիերան ավարտել է 2012 թվականին:

























































