Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակչում հանդիպեցին ամերիկուհի Սոֆիա Քենինն ու իսպանուհի Գարբինե Մուգուրուզան:
2 ժամ 5 րոպե տևած պայքարում Քենինը հաղթեց 3 սեթում 4:6, 6:2, 6:2 հաշվով: Ամերիկուհին խլեց մրցակցի 5 գեյմ`զիջելով սեփական երկուսը:
Քենինը սեփական մատուցման 2 գեյմ պարտվեց առաջին սեթում, իսկ մնացած 2 սեթում ոչ մի շանս չտվեց մրցակցին:
Մեծ սաղավարտի մրցաշարերում Քենինի ամենամեծ հաջողությունը եղել էր 2019 թ-ին Ռոլան-Գարոսի երկրորդ շրջան հասնելը:
Եզրափակչի ճանապարհին Քենինը հաղթել էր Տրևիզանին, Լիին, Ժանին, Ջաբուրին, Գուֆին և աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտիին:
Քենինը ծնվել է 1998 թ-ին Մոսկվայում: Լույս աշխարհ գալուց մի քանի ամիս անց, ծնողները երեխայի հետ միասին տեղափոխվել են ԱՄՆ:
Տղամարդկանց պայքարում, վաղը, կմրցեն Դոմինիկ Տիմն ու Ալեքսանդր Զվերևը:
Maiden Slam Moment!@SofiaKenin captures her first Grand Slam title in a fearless 4-6 6-2 6-2 comeback over Muguruza for the #AusOpen women’s singles 🏆#AO2020 pic.twitter.com/HU8mijCbTh
— #AusOpen (@AustralianOpen) February 1, 2020